Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, կարծես թե, գիրացել է:
Այդ եզրահանգմանն ենք եկել՝ դատելով վերջին հրապարակումներից:
Հավելենք, որ Սոնան բավական ակտիվ է համացանցում:
Չնայած դրան՝ բավական փակ է պահում իր անձնական կյանքը:
Women’s club-ի միջոցով հայտնիություն ձեռք բերած դերասանուհին հաճախ հենց բեմից հումորներ է անում իր չամուսնանալու վերաբերյալ:
Ըստ Սոնայի՝ ինքն արդեն 32 տարեկան է, և երբ գան իր ձեռքը խնդրելու, ամենաշատն ուրախանալու է հայրը:
«Մտածում եմ, որ եթե մի օր ամուսնանամ, հարսանիք չեմ անելու: Մաքսիմում նշանդրեք պապաս անի, բայց ինքն էնքան կուրախանա, որ հարսանիքն էլ ինքը կանի: Պապաս էնքան շատ ա ուզում ամուսնանամ, որ անդադար ասում է՝ ես թոռ եմ ուզում, ինձ չի հետաքրքրում»,-stand up-ներից մեկում ասել է Սոնան: