Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Անատի Սաքանյանն օրերս ռեստորանում նշել է իր ծնողների ծննդյան օրը:
Նա նրանց համար նույնիսկ պորտապարուհի էր հրավիրել:
Մեր ուշադրությունից, սակայն չի վրիպել, որ Անատիի սիրելին կամ նրա «խորհրդավոր ձեռքը» ներկա չէր խնջույքին:
Անատի ջան, սիրելիիդ ձեռքի նկարը նույնիսկ ինստագրամյան էջում ես որպես գլխավոր նկար տեղադրում, սակայն ծնողներիդ ծննդյան օրվան չես հրավիրո՞ւմ:
Առհասարակ, տպավորություն է, որ Անատիի թվացյալ սիրելին իսկապես նրա երևակայության արդյունքն է:
Ինչո՞ւ թվացյալ, քանի որ Անատին նրան կամ ֆոտոշոփում է, կամ էլ այնպես ներկայացնում, որ ավելի լավ է ֆոտոշոփեր:
Մենք, իհարկե, ոչինչ չենք հաստատում, սակայն Անատիի պահվածքը «մեղմ ասած» տարօրինակ է:
Հիշեցնենք, որ Անատին ընկերոջը ցուցադրելու համար մեկ նրա ձեռքն էր ֆոտոշոփել, մեկ էլ ուրիշի ձեռքն էր ցույց տվել որպես իրենը՝ կրկին դիմելով ֆոտոշոփի օգնությանը:
Նա նույնիսկ իր անունն էր ֆոտոշոփով ավելացրել շղթայի վրա, որպեսզի հետևորդները, կարծեն, թե սիրելին ռոմանտիկ է:
Հավելենք նաեւ, որ երբ Անատին ցուցադրել էր իր նշանադրության մատանին, համացանցային շատ օգտարեր վստահեցրել էին, որ այն կամ կեղծ է, կամ էլ Անատին հանդիպում է օլիգարխի հետ, քանի որ նման շքեղ մատանի միայն մեծահարուստ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ:
Մենք զրուցել էինք մասնագետներից մեկի հետ, ով վստահեցրել էր, որ մատանին իրական չէ, քանի որ ոսկուց մատանին երբեք չի ունենում այսպես ասած՝ «դրսի պռոբա»: