Հասմիկ Կարապետյանն էլ «փայլեց» անգրագիտությամբ (լուսանկար, տեսանյութ)

  • Mar 31, 2022

Starnews-ը բազմիցս անդրադարձել է հայ հայտնիների տառասխալներին:

Ինչ խոսք, մենք ուրախ ենք եւ միայն խրախուսում ենք, որ հայ հայտնիները լատինատառ այլեւս չգրեն, սակայն պետք չէ մոռանալ նաեւ գրագիտության մասին:

Օրերս «բռնացրել» ենք Հասմիկ Կարապետյանին:

Երգչուհին ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ժամանակ նշել էր, որ երբ տխուր է լինում ստեղծագործում է, ինչպես նաեւ շփվում է իր ընկերների հետ:

Հասմիկ ջան, շատ ուրախ ենք, որ ստեղծագործելու ուժ եւ եռանդ ունես, սակայն վատ չի լինի՝ նաեւ հայերենին ուշադրություն դարձնես:

Թերեւս, նույնիսկ 3-րդ դասարանցի երեխաները գիտեն, որ շբվել չէ, այլ շփվել է:
Ի դեպ, միշտ գլուխ ես գովում, որ որակյալ երաժշտություն ես ներկայացնում, սակայն պակաս կարեւոր չէ, որ քեզ հետեւող լսարանդ տեսնի եւ օրինակ վերցնի գրելաձեւիցդ, չէ՞ որ հանրային մարդիկ նաեւ պատասխանատու են իրենց լսարանի առաջ, որոնք հիմնականում երիտասարդներ են:

Մեկնաբանություն

Որոնում