Starnews-ն արդեն բազմիցս անդրադարձել է Ծովինար Մարտիրոսյանի ֆոտոշոփ արված լուսանկարներին:
Ուշագրավն այն է, որ ֆիլտրով և ֆոտոշոփով հանդես եկող Ծովինարը նշում է, որ ինքը պարզապես ժամանակի ընթացքում կատարելագործվել է, իսկ ֆոտոշոփ, առհասարակ, չի օգտագործում:
Դերասանուհին վստահեցնում է, որ ֆոտոշոփի փոխարենը պարզապես դիմահարդարվում:
Լավ, Ծովինար ջան, իսկապես «հավատում» ենք, սակայն խորհուրդ ենք տալիս առօրյայում էլ դիմահարդարվել սովորել, որպեսզի այդքան կտրուկ չլինի տարբերությունը:
Մեր աչքից չի վրիպել Ծովինարի նոր սթորիները, որոնցում դիմահարդարվելիս հեգնել է մեզ՝ ասելով, որ իրեն վիրահատում են:
Ծովինար ջան, հասկանում ենք, որ հեգնելը հեշտ է, պարզապես փոքրիկ սպռավոչկա՝ փորձիր այսքան վստահ կրկնել ասածներդ, բայց առանց դեմքն ամբողջովին փոխող իnստագրամյան ֆիլտրի:
Ինչպես նաև հենց այդ պահին առանց ֆոտոշոփի լուսանկարվի ու հրապարակի, եթե իսկապես կլինես ֆոտոշոփածդ լուսանկարների թագով կինը, ապա մենք կասենք, որ դու ճիշտ էիր, մենք՝սխալ: