Նորություն չենք ասի, որ ԱՄՆ-ում բողոքի մեծ ալիք է բարձրացել, քանի որ այնտեղ վառելիքի գինը թանկացել է:
Գնաճի վերաբերյալ երգչուհի Արմինկան սթորի է հրապարակել:
Նա բենզալցակայանում, նայելով Բայդենի լուսանկարին, նշել է. «Շնորհակալություն, պրն. Պրեզիդենտ, շատ ապրես»:
Հիշեցնենք, որ Արմինկան արդեն մի քանի տարի է, ինչ ԱՄՆ-ում է ապրում:
Նրա՝ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու վերաբերյալ լեգենդներ էին հյուսվում:
Չնայած տարատեսակ խոսակցություններին՝ Արմինկան չի սիրում խոսել այդ թեմայի վերաբերյալ:
Նա մինչ օրս չի մեկնաբանել, թե ինչու է Հայաստանից կտրուկ արտագաղթել: