Վերջերս ամուսնացած դերասանուհի Մարիամ Ադամյանի գործընկերներից մեկը սթորի է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է Մարիամը մեքենան կայանում ոչ թույլատրված հատվածում:
Դրան ի պատասխան՝ Մարիամը նշել է, որ կայանելու տեղ չկա:
Նշենք, որ սթորին հրապարակողը նաև կատակել է, որ Մարիամը, թերևս, նկարահանումներից լավ գումարներ է ստանում՝ ակնարկելով հնարավոր տուգանքի մասին:
«Էս սյոմկեքից լավ փողեր ես ստանում, որ սենց աջ ու ձախ բաժանում ես»:
Հիշեցնենք, որ Մարիամ Ադամյանը վերջերս է ամուսնացել:
Զույգը նախ պսակադրվել էր, ապա հարսանեկան խնջույք էր կազմակերպել ռեստորաններից մեկում:
Երեկոյի ընթացքում Մարիամը հարսի պարով էր հանդես եկել, իսկ տորթ կտրելու արարողության ժամանակ չէր զսպել իր արցունքները:
Հավելենք, որ դերասաններին սկսել էին սիրավեպ վերագրել «Էլենի օրագիրը» սերիալից հետո:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նրանք նշանադրվել էին, չնայած դրան՝ չէին խոսում իրենց անձնական կյանքի մասին: