Մարիամ Մելիքյանը ծամոն ծամելով թուրքական երգեր լսելուց հետո հիմա էլ թուրքական խանութներ է գովազդում (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 01, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հաճախ է սիրում հրապարակումներ անել, որոնցում շեշտում է իր բնակության վայրը:

Երբեմն տպավորություն է լինում, որ Մարիամն անուղղակիորեն ակնարկում է, թե որքան հրաշալի կյանքով է ապրում Թուրքիայում:

Նա անդադար պատմում է Ստամբուլում գնված նոր բնակարանի մասին՝ իր հայ հետեւորդներին մանրամասներ ներկայացնելով վերանորոգումից:

Օրերս էլ թուրքական երգեր լսելով եւ ծամոն ծամելով՝ տեսանյութեր էր հրապարակել:

Այսքանով սակայն Մարիամի թուրքական արկածները չեն ավարտվում:

Տեսանյութը դիտել՝ այստեղ:

Նա նաեւ սկսել է գովազդել թուրքական խանութներ:

 

Մարիամ ջան, գոնե մի մոռացի, որ Հայաստանում քեզ հետեւում են մարդիկ, որոնցից շատերի հարազատները, գուցե, զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, որ այդ ամենն առանց քո սիրելի Թուրքիայի չի եղել, դա հիշելուց հետո եւս մեկ անգամ մտածիր` արդյոք տեղին է քո թուրքական կոնտենտը:

Մեկնաբանություն

Որոնում