Նորությություն չենք ասի, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանը համարվում է հայկական շոու բիզնեսի սրտակերներից:
Նրան հաճախ են սիրավեպեր վերագրում այս կամ այն հայտնի կանանց հետ:
Ի դեպ, հաճախ այդ սիրավեպերի խոսակցությունները հենց ինքն էլ հրահրում է:
Օրերս էլ Ալեքսանդրը ինստագրամյան սթորիում հրապարակել է «Արտավազդ»մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա երիտասարդ դերասանուհի» մրցանակին արժանացած Էվա Խաչատրյանի լուսանկարը:
Դրան կից նա ավելացրել է կրակի էմոջի:
Հավելենք, որ ամիսներ առաջ սննդաբան Լիլիթ Բասյանը Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում առաջին անգամ խոսել էր իր եւ դերասան Ալեքսանդր Բաբասյանի ամուսնալուծության եւ դրա պատճառի մասին:
«Սկզբում մտածում ես՝ խնդիրը քո մեջ է, արտաքինիդ, կենցաղի հետ կապված ինչ-որ մի բան, շատ ուշադրություն չես հատկացրել, հետո հասկանում ես՝ գուցե պատճառ չկար… Այդ մարդն ոչ թե վատն է կամ լավը, այլ ուղղակի այդպիսինն է: Նա նախընտրեց մի ծառ, որի վրա շատ պտուղներ կան, սակայն որոնք փտած են: Նա չնախընտրեց թուփ, որի վրա մեկ պտուղ կա, սակայն՝ լավը եւ հասած: Նրա կողքին շատ կանայք կարող են լինել, սակայն այնպիսին, ինչպիսին ես եմ՝ չի լինի», -նշել էր Լիլիթը: