Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանն արտագաղթե՞լ են (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 02, 2022

Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը լուսանկարներ են հրապարակել օդանավակայանից:

Արփին լուսանկարներից մեկին կից գրել է. Հաջողութուն… Մեր ճանապարհորդությունը:

Starnewsն արդեն տեղեկացրել է, որ չնայած Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը համարվում են ամենամեծ պահանջարկ ունեցող հանրային դեմքերից, ովքեր պարբերաբար հանդես են գալիս ամենամասսայական նախագծերում, ինչպես նաև չեն դադարում երգել (ընդ որում՝ բարձր հոնորարներով),  միևնույն է, որոշել են համալրել Հայաստանից արտագաղթողների շարքերը:

Starnews-ի տեղեկությունների համաձայն՝ Միհրանն ու Արփին պատրաստվում են մեկնել Հայաստանից և հաստատվել ԱՄՆ-ում:

Ավելին՝ այս շրջանում նրանք լուծում են թղթաբանական հարցերը, քանի որ մեկնումը սարերի հետևում չէ: Ի դեպ, զույգի որդու կնքահայրը նույնպես ԱՄՆ-ից է. վերջինս գործարար է:

Հավելենք նաև, որ այս առիթով Starnews-ը դեռ ամիսներ առաջ կապ էր  հաստատել Արփի Գաբրիելյանի հետ, ով հարցը լսելուն պես հարցով պատասխանել էր՝  որտեղի՞ց մեզ նման տեղեկություն, ինչին պատասխանել էինք, որ ունենք աղբյուրներ, որոնց շնորհիվ էլ այդ տեղեկությունը հասանելի է դարձել մեզ: Ապա Արփիին խնդրելով հաստատել կամ մերժել մեր ունեցած տեղեկությունը՝ երգչուհին ասել էր.  «Չեմ մեկնաբանում»

Մեկնաբանություն

Որոնում