Starnews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Նարինե Մկրտումյանին, մասնավորապես՝ նրա սթորիներին, որոնցում մոտ 40 տարեկան երգչուհին իրեն 18 տարեկանի պես է պահում:
Մենք նաև գրել էինք այն մասին, որ Նարինեին ինչ-որ մեկը խաբել է՝ ասելով, որ սթորիներում պետք է շատ բնական լինել:
Նա էլ կարծել է, որ բնական լինելու համար պետք է ցույց տալ, օրինակ՝ թափթփված բնակարանը:
Օրերս մեր աչքից չի վրիպել նաև , թե ինչպես է Նարինեն մեքենա վարելիս սթորի արել:
Նա ծամոն էր ծամում՝ նշելով, որ իր ծամոնին բան չասենք, քանի որ նոր է, լավ է անում ծամում է:
Ապա պատմել է, որ իր ընկերուհիներից մեկն իրեն նոր ստվերաներկ է նվիրել, սակայն դա ցույց տալու համար պետք է նախ հասնի իր բակ, որպեսզի վարի այնպես, ինչպես ցանկանում է.
«Ախպերս, ճանապարհ տուր մորքուրին»,-նշել է երգչուհին:
Նարինե ջան, ախր հանրային դեմք ես, մի սթորիում կարելի է այսքան ոչ էսթետիկ լինել՝ ծամոն ծամել, մեքենան նման ձևով վարել և մի բան էլ պարծենալ դրանով, վերջում էլ նման ձևով խոսել, չէ՞ որ սերիալներից հետո քեզ դիտում են նաև դեռահասները, ի՞նչ օրինակ ես ծառայում: