Գնում եմ վիրահատության… Վթարի ընթարկվելուց 1 ամիս անց Էլեն Ասատրյանին վիրահատել են (տեսանյութ)

  • Jul 26, 2022

Դերասանուհի էլեն Ասատրյանը սթորիներ է հրապարակել, որոնց միջոցով հայտնել է, որ գնում է վիրահատության: Դերասանուհին չի ցանկացել նշել, թե ինչ վիրահատության է ենթարկվում: Նա միայն նշել է, որ, թերեւս, ամենից բարդը նրան տրվել էր ջուր չխմելը, ինչը նա արթնանալուն պես առաջինն է անում:

«Գնում եմ վիրահատության, թե ինչ՝ այդքան էլ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինձ մաղթեք հաջողություն»-նշել է Էլենը:

Ի դեպ, ավելի ուշ Էլենը նաեւ սթորիներ էր հրապարակել՝ ցույց տալով, որ իր մտերիմ ընկերուհիներն իր կողքին են, սակայն Ժաննա Բուտուլյանը կրկին բացակայում էր:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ժաննա Բուտուլյանը Look & Face հաղորդման հյուրն էր:

Նա անդրադարձել է այն թեմային, որ այլեւս մտերիմ չէ դերասանուհի Էլեն Ասատրյանի հետ, ավելին՝ նախկինում մտերիմ ընկերուհիները միմյանց չեն հետեւում Ինստագրամում: Ժաննան ասել է, որ չի սիրում խոսել նման թեմաների մասին, քանի որ այն միայն իրեն չի վերաբերում:

«Պատճառները կարող են տարբեր լինել… Իրավունք չունեմ այդ մասին խոսելու: Օրինակ՝ կարող է, որ մենք պարզապես տրամադրության մարդ ենք եւ պահի տակ ենք նման բան արել: Հետեւելն այդքան կարեւոր չէ: Ինձ նույնիսկ մեկ անգամ մայրիկս է ջնջել իր ընկերներից, դա կարող ոչինչ չնշնակել, բայց կարող է եւ նշանակել: Հետեւելը կարեւոր չէ…Ես մի զգացողություն եմ ունենում, երբ սկսում եմ չշփվել մարդու հետ, հասկանում եմ, որ այդ մարդն ինձ չի սիրում եւ չի հարգում»,-նշել էր Ժաննան:

Իսկ ճշտող հարցին՝ արդյո՞ք հիմա ինքը եւ Էլենը շփվում են, Ժաննան ասել է, որ դա որեւէ մեկին չի վերաբերում: Ի դեպ, տարիներ առաջ էլ ընկերուհիները վիճել էին, սակայն նրանջ հաջողվել էր կրկին մտերմանալ:

 

Մեկնաբանություն

Որոնում