Սիլվա Հակոբյանի սկանդալային տեսանյութի, նրան վայրահաչող անվանող Արիանայի, Անդրեի՝ քայլել չկարողանալու, Խորեն Լևոնյանի և Լիկա Մեսրոպյանի բաժանման, Անահիտ Սիմոնյանի` արաբական պարելու մասին. շաբաթվա աստղային ամփոփումը (տեսանյութ)

  • Apr 02, 2022

Starnews-ը, ինչպես միշտ ամփոփում է շաբաթը:

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զոհվածների ծնողների համար միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը:  Նա կատարել է նաև «Խաչիկը, Վաչիկը» երգը:

Նրա ելույթը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել: Ավելի ուշ Սիլվան մեկնաբանել էր իր երգի ընտրությունը՝ նշելով, որ  չէր ցանկանում անդրադառնալ վայրահաչոցներին:

Այդ միտքը զայրացրել է ակտիվիստ Արիանա Հովսեփյանին: Վերջինս Հայելի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կտրուկ քննադատությամբ է հանդես եկել:

«Սիլվա ջան, էդ որ գրել էիր վայրահաչոցներին  չէիր ուզում անդրադառնալ, ասեցի պատասխանեմ, վայրահաչում ես ամբողջ օրը դու՝ քո  էդ Խաչիկը, Վաչիկը, Հրաչիկը ապուշ երգերով՝ բեմերի վրա, վայրահաչում են հերդ ու մերդ, մենք չենք վայրահաչում: Աղջիկ ջան, որ մեջ էիր բերել փողի թեման, պատերազմը նոր էր ավարտվել, ու դուք՝  ձեր սուտի շոու բիզնեսով, շրջագայություններ էիք անում, աղջիկ ջան կզել էիք թուրքի առաջ»:

Հավելենք, որ Starnews-ն Արիանայի խոսքերը ներկայացրել էր առանց խմբագրման:

Ստորև ևս մեկ անգամ ներկայացնում ենք Սիլվա Հակոբյանի գրառումն առանց խմբագրման:

«Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին,որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը,որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել:

Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը,երգել եմ ԱՆՎՃԱՐ,երգել եմ բացառապես այն երգերը,որոնք մեր մայրերն են ուզել,այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական,ինչպես նաև ուրախ երգեր:Ու նպատակը մեկն էր,որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին:Ու ինձ մոտ ստացվեց,որովհետև բոլորս ենք ուզում,որ իրենք շարունակեն ապրել,արարել,շարունակեն առաջ նայել:Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է:

Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների,որոնց մասին չեմ լուսաբանել,ավելորդ PR չանելու համար,և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»:

Այս շաբաթ  առողջական խնդիրներ ունեցող Անդրեն նոր տեսանյութ էր հրապարակել՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչպես է այժմ:

Նշենք, որ նա ձեռնափայտով է տեղաշարժվում:

Տեսանյութին կից Անդրեն գրել էր

«Շնորհիվ Ամենակարողի ողորմության, ձեր աղոթքների, Հայաստանի և ԱՄՆ֊ի սրտացավ և պորֆեսիոնալ բժիշկների, այսօր առաջին քայլերս արեցի։ Առջևում դեռ տևական վերականգնողական աշխատանքներ ունեմ անելու, կարևորն արդեն դրականը տեսանելի է։ Այն, որ մեծ դժվարությամբ, բայց կարողանում եմ քայլել, արդեն իսկ հաղթանակ է։Եվ դա իմ և ձեր հաղթանակն է, մեր միասնականության և փոխադարձ սիրո հաղթանակն է։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս դժվար ժամանակներում կողքիս եք, շնորհակալ եմ ձեր սրտացավության, անհանգստության,աղոթքների և օրհնությունների համար։ Անչափ սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրեն գտնվում էր շատ ծանր վիճակում: Օրեր առաջ երգիչը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել է իր վատառողջ լինելու ու ծանր վիճակի մասին նշելով, որ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս:

Տվյալ տեսանյութից հետո լուրեր էին պտտվել, որ վերջինս մահացել է: Դրանց ի պատասխան երգիչը հրապարակել էր  իր երկրորդ տեսանյութն ու նշել.

«Բարի երեկո իմ հայ ժողովուրդ,իմ ազգ, իմ հետևորդներ։Ստիպված եմ այս վիճակում հիմա այս տեսանյութը հրապարակել։ Ուզում եմ ասել, որ իմ մահվան մասին սուտ տեղեկություններ են տարածում, մի հավատացեք դրանց, ինչպես տեսնում եք ողջ եմ։Կարծում եմ միտումնավոր է այս աղմուկը բարձրացվել, բոլորիդ շատ ավելի կարևոր հարցերից շեղելու համար։Խնդրում եմ ինձ ուշադրության կենտրոնում մի պահեք, իմացեք, որ կեղծ լուրեր են, զգոն եղեք ,քանզի այս պահին շատ ավելի մեծ խնդրներ են մեր ազգի առջև, մեր բոլորի առջև ծառացած, որոնք միայն զգոնության և միասնականության միջոցով կարող ենք հաղթահարել։Մի փոքր առողջական խնդիր ունեմ,կապված ողնաշարիս հետ, բայց հավատում եմ, որ Տերն ինձ ապավեն է, ավելի զորավոր է, և ձեր աղոթքների շնորհիվ շուտով ոտքի կկանգնեմ։Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր անհանգստանում են, աղոթում են, գրում են, զանգում են։Ամուր կացեք։Ձեզ շատ սիրում եմ»։

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ  ըստ լուրերի՝ դերասան Խորեն Լևոնյանը և դերասանուհի, գործարար Լիկա Մեսրոպյանն ամուսնալուծվել են: Ըստ տեղեկությունների նրանք երկար ժամանակ է, ինչ միասին չեն, սակայն չեն շտապում հանրայնացնել դա: Լիկան հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ավելին՝ խնդրում է անձնականին վերաբերող հարցադրումներ չանել, իսկ Խորենը, առհասարակ, խուսափում է հարցազրույցներից:

Օրերս Լիկա Մեսրոպյանը Look & Face-ի հյուրն էր: Դերասանուհուն հաղորդման շրջանակներում հարց է տրվել՝ արդյո՞ք վերջին շրջանում սկսել է նկարահանվել, քանի որ ամուսնալուծվել է:

Լիկան նշել է, որ դժվար թե Խորենն իրեն խոչընդոտեր, ապա առանց հարցին պատասխանելու նշել է, որ դա միակ թեման է, որ միայն արտիստին է վերաբերում:

Դերասանուհին խուսափել է հստակ պատասխան տալուց, միայն նշել է, որ ինքը Խորենի թիվ մեկ երկրպագուն է:

Հավելենք, որ  Խորեն Լևոնյանն էլ ամիսներ առաջ  Tert.am.lifeLiferoom հյուրն էր: Նրան հարց էր հնչեցվել ամուսնալուծության մասին, սակայն դերասանը նախընտրել էր ոչ հերքել, ոչ հաստատել տեղեկությունը:

Խորենի խոսքով՝ իր անձնականի մասին չի սիրում խոսել, քանի որ իր իմացած Հայաստանում այդ թեման չի հետաքրքրում մարդկանց:

Այս շաբաթ կրկին աչքի է ընկել Անահիտ Սիմոնյանը:

Առհասարակ, Անահիտը վերջին շրջանում անդադար ցույց է տալիս, թե որքան ուրախ է անցնում իր կյանքը:

Մենք արդեն տեղեկացրել էինք, թե վերջերս որքան ինքմոռաց էր պարում Անահիտն իր աշխատակիցների  համար կազմակերպած խնջույքին:

Դրան, իհարկե, հաջորդել էին համացանցային օգտատերերի քննադատությունները, սակայն, կարծես թե, դրանք Անահիտին չեն հետաքրքրում:

Օրերս էլ նա իր  ընկերուհիների հետ մասնակցել է արաբական խնջույքի, որի ժամանակ ցուցադրել էր իր ուրախ ժամանցը:

Անահիտը ցույց է տվել, թե ինչպես են պորտապար պարում, ինչպես նաև ցուցադրել է իր պարային հմտությունները:

Ի դեպ, Անահիտը խնջույքին այնպիսի զգեստով էր ներկայացել, որի շնորհիվ երևացել էր նրա դաջվածքը, որը մինչ այդ շատերի համար անտեսանելի էր:
Հավելենք, որ ավելի վաղ Անահիտը պարբերաբար նշում էր, թե որքան տխուր է իր համար առանց Հայկոյի:

Նա անկեղծացել էր,  որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը:

Այս շաբաթվա համար այսքանն էինք նախապատրաստել:

Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ:

 

Մեկնաբանություն

Որոնում