Starnews-ը դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ դերասանուհի Զառա Սահակյանն ամուսնալուծվել է:
Հավելենք, որ այդ շրջանում ՝ Զառան ֆեյսբուքյան իր էջում որպես կարգավիճակ նշել էր, որ առանց զույգի է, ինչպես նաև հեռացրել էր ամուսնու հետ համատեղ լուսանկարները:
Զառայի և նրա ամուսնու համատեղ ընկերները նույնպես չէին խոսում նրանց մասին որպես զույգի, ընդ որում նշենք, որ բոլոր հիշատակումները դադարել էին 2020 թվականից: Զառայի ամուսինը՝ Դավիթը, նույնպես լռում էր սոցիալական ցանցերում, սակայն նախկինում կնոջ վերաբերյալ հաճախ էր հրապարակումներ անում: Նա նաև սոցիալական ցանցերում չէր շնորհավորել Զառային ծննդյան առիթով: Նրա լռությունը նույնպես սկսվել էր 2020 թվականից:
Այդ շրջանում նա չէր մեկնաբանում այդ խոսակցությունները:
Զառան Tert.am.life-ի Liferoom-ի հյուրն է:
Նա առաջին անգամ հաստատել է, որ ամուսնալուծվել են:
Ըստ դերասանուհու՝ երբեք չէր պատկերացնի, որ ընտանիք չի ունենա:
Հավելենք, որ Զառան եւ նախկին ամուսինը որդի ունեն: