Տիգրան Ասատրյանը վիճել է Արտաշ Ասատրյանի հետ, սակայն երգում է թագավոր ախպերների մասին (տեսանյութ)

  • Apr 02, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ըստ մեր լուրերի՝ Տիգրան և Արտաշ Ասատրյանները միմյանց հետ չեն շփվում:

Մեր աղբյուրների նշում են, որ եղբայրները տարաձայնություններ են ունեցել:

Նշենք, որ մեր աչքից չէր վրիպել, որ նրանք ներկա չեն լինում միմյանց ընտանեկան խնջույքներին, օրինակ՝ Տիգրանի ավագ որդու նշանադրությանն Արտաշը ներկա չէր, ինչպես նաև հակառակը՝ Հայաստանում տեղի էր ունեցել Արտաշի դստեր նշանադրությունը, սակայն Տիգրանը և նրա ընտանիքի անդամները բացակայում էին:

Եղբայրները և նրանց ընտանիքի անդամները միմյանց չեն հետևում նաև Ինստագրամում: Նրանց համատեղ լուսանկարներ հնարավոր չէ գտնել: Թերևս, վերջին անգամ Արտաշին և Տիգրանին միասին տեսել են Տիգրանի դստեր հարսանիքին:

Ուշագրավն այն է, որ չնայած վեճին՝ օրերս Տիգրանը ներկայացրել է  «Ախպեր, իմ թագավոր» երգը:

Միգուցե այդ երգը երգելիս Տիգրանը պատկերացրել է հանգուցյալ եղբորը՝ Սեդրակին, ով զոհվել է ավտովթարի հետևանքով:

 

Մեկնաբանություն

Որոնում