Երեկ՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը:
Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել:
Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:
Նշենք, որ ներկաների թվում էր նաև Սոնա Ռուբենյանը: Նրա քույրը Սամվել Ալեքսանյանի ազգականի հետ է ամուսնացել:
Սոնան դրվագներ էր ներկայացրել նշանադրությունից, որոնցից մեկում երևում էր, թե որքան հուզված էր նրա ամուսինը՝ Էմիլը:
Հիշեցնենք, որ նախքան ամուսնությունն Էմիլը նույնպես անակնկալ էր կազմակերպել Սոնայի համար՝ նրան ամուսնության առաջարկություն անելու համար մեծ խնջույք կազմակերպելով: