Անժելա Սարգսյանը և Գայանե Ասլամազյանը սկանդալային վեճից հետո հաշտվել են. տեսեք՝ ինչ տեսանյութ է հայտնվել համացանցում

  • Apr 04, 2022

Starnews-ը Անժելա Սարգսյանին եւ Գայանե Ասլամազյանին անդրադառնալու բազմաթիվ առիթներ է ունեցել:

Նորություն չենք ասի, որ դերասանուհիներն Անժելայի հետ կատարված սկանդալային պատմությունից հետո չէին խոսում:

Գայանեն նախկինում բավական կտրուկ էր արտահայտվում Անժելայի մասին:

Անժելան հիմնականում նախընտրում էր ոչինչ չմեկնաբանել:

Նշենք, որ երբ Գայանեի նախկին ամուսինը կալանավորվել էր, ինչին էլ հաջորդել էին հենց Գայանեի  անվան շուրջ  հյուսվող  տարատեսակ բամբասանքները, համացանցային օգտատերերից շատերը գրում էին, որ բումերանգի օրենքն է գործում:

Ներկայումս երկու դերասանուհիներն էլ ապրում են ԱՄՆ-ում:

Օրերս այնտեղ կայացել էր «Գարուն ա» ֆիլմի պրեմիերան:

Գայանեն վարում էր միջոցառումը, իսկ Անժելան ներկա էր որպես հյուր:

Ուշագրավն այն է, որ Անժելան Գայանեի մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակել՝ այս ձեւով ակնարկելով, որ նախկին տարաձայնություններն անցյալում են:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Angela Sargsyan (@angelasargsyanofficial)

«Չէիք սպասո՞ւմ: Կյանքը կարճ է, պարզապես վայելեք այն առանց վիրավորանքի և ցավի»,-տեսանյութին կից գրել է Անժելան:

Մեկնաբանություն

Որոնում