Նանա ջան, քեզ այնքան ասացին, որ ռաբիսի թագուհին ես, քեզ թագուհու տեղ ես դրել, տարիքդ էլ բավական է թաքցնես (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 04, 2022

Ռաբիսի թագուհի համարվող Նանան իրեն իսկապես թագուհի է զգում:

Նա այսօր` ապրիլի 4-ին,  նշում է իր ծնունդն, այդ առիթով թագով լուսանկար է ներկայացրել:

Նշենք, որ պլաստիկ բազմաթիվ միջամտություններ կատարած Նանան, կարծես թե, վախենում է իր տարիքից:

Նա երբեք չի խոսում, թե քանի տարեկան է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նա դարձել է 46 տարեկան:

Ժամանակ առ ժամանակ Նանան հումորային տեսանյութեր է հրապարակում, որոնցում հաճախ ինքնահեգնանքով խոսում է իր չամուսնացած լինելու մասին, երբեմն նաև ծաղրում է գեր կանանց:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նանան առողջական խնդիրներ էր ունեցել: Նրան վիրահատել էին:

«Շնորհակալ եմ այդքան մեծ սիրո և աղողթների համար: Այստեղ են ասել, որ իզուր չեմ ապրել կյանքս: Ունեի առողջական խնդիրներ, վիրահատություն էինք կատարել, ամեն ինչ շատ լավ է անցել, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ իմ Երևան»,-նշել էր Նանան:

 

Մեկնաբանություն

Որոնում