Անահիտ Սիմոնյանն որդու՝ Արմանի հետ նոր ինստագրամյան սթորիներ է հրապարակել: Նա ներկայացրել է, թե ինչպես է անցել իրենց կիրակին:
Հավելենք, որ այդ տեսանյութերին նա կցել էր Ռազմիկ Ամյանի և Սարգիս Եղիազարյանի «Բերեմ, բերեմ» երգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ օրերս Անահիտ Սիմոնյանն անդադար ցույց էր տալիս, թե որքան ուրախ է անցնում իր ժամանցը:
Մենք նաև տեղեկացրել էինք, թե վերջերս որքան ինքմոռաց էր պարում Անահիտն իր աշխատակիցների համար կազմակերպած խնջույքին:
Դրան, իհարկե, հաջորդել էին համացանցային օգտատերերի քննադատությունները, սակայն, կարծես թե, դրանք Անահիտին չեն հետաքրքրում:
Օրերս էլ նա իր ընկերուհիների հետ մասնակցել էր արաբական խնջույքի, որի ժամանակ ցուցադրել էր իր ուրախ ժամանցը:
Անահիտը ցույց էր տվել, թե ինչպես են պորտապար պարում, ինչպես նաև ցուցադրել էր իր պարային հմտությունները:
Հավելենք, որ ավելի վաղ Անահիտը պարբերաբար նշում էր, թե որքան տխուր է իր համար առանց Հայկոյի:
Նա անկեղծացել էր, որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը: