Երգչուհի Լիլուն Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Նա հաղորդման շրջանակներում պատմել է այն մասին, որ ամուսնուն հանդիպել էր Երևանում՝ 15-16 տարի առաջ:
Ըստ նրա՝ այդ շրջանում ինքը երգում էր ակումբում, իսկ ամուսինն աշխատում էր անվտանգությունում:
Լիլուի խոսքով՝ իրենց մեջ սիրավեպ էր սկսել, որը հետագայում ավարտվել էր:
Տարիներ անց հանդիպել էին ԱՄՆ-ում: Երգչուհին խոստովանել է, որ ամուսնու մայրը դեմ էր իրեն, սակայն նրա համար առաջին հերթին կարևոր էր որդու երջանկությունը:
Լիլուն անկեղծացել է՝ նշելով, որ սկզբնական փուլում Արկադիի հոր հետ իր հարաբերություններն ավելի մտերմիկ էին. նրան հենց սկզբից կարողացել է հայր անվանել:
Ըստ երգչուհու՝ Արկադիի հոր մեջ իր հորն է տեսել: Լիլուն նաև վստահեցնում է, որ ներկայումս ինքը հրաշալի հարաբերություններ ունի բոլորի հետ, նման ընտանիք հարս գնալու մասին ինքը նույնիսկ չէր կարող երազել:
Հավելենք, որ նախքան Արկադիին հանդիպելը Լիլուն որդի ուներ, Արկադին էլ ամուսնալուծված էր: