Հրուշ ջան, հասկանում ենք՝ գնացել ես Եգիպտոս, բայց պետք չէ 7 օրում 14 նկար հրապարակել (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 05, 2022

Դերասան, երգիչ  Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, բավական ակտիվ է համացանցում:

Հրուշը հետևորդների պակաս չունի, որոնց նաև ընտանեկան լուսանկարներ և տեսանյութեր է հաճախ ներկայացնում:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Գոռն ընտանիքի հետ մեկնել է Եգիպտոս:

Մեր աչքից չի վրիպել Հրուշի  այս շրջանի հրապարակումները:

Տպավորություն է, որ Հրուշը մեկնել է ոչ թե հանգիստը վայելելու, այլ ինստագրամյան հրապարակումներ անելու:

Նա կարճատև հանգստից միայն 14 հրապարակում է ներկայացրել, դե սթորիների քանակի մասին լռում ենք:

Հրուշ ջան, աշխարհ տեսած աղջիկ ես, մի՞թե Եգիպտոսը քեզ այդքան զարմացրել է:

Երբեմն գալիս ենք այն եզրահանգման, որ եթե սոցիալական ցանցերն արգելափակեն, մարդիկ պարզապես այլևս չեն ցանկանա մեկնել հանգստի, քանի որ ներկայացնելու տարբերակ չեն ունենա:

 

Մեկնաբանություն

Որոնում