Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում օրերս կայացել է «Գարուն ա» ֆիլմի ամերիկյան պրեմիերան:
Գլխավոր դերերից մեկում հանդես է եկել դերասան Արմեն Մարգարյանը:
Նա ընտանիքի հետ ներկայացել էր պրեմիերային:
Ըստ տեղեկությունների՝ Արմենն ընտանիքի հետ այնտեղ էր ոչ թե պրեմիերային մասնակցելու, այլ՝ մշտապես ապրելու:
Դերասանն այլեւս Հայաստան չի վերադառնալու:
Հավելենք, որ նրա մեկնելուց առաջ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը ինստագրամ սթորի էր հրապարակել:
Տաթեւիկը նշել էր, որ շատ է կարոտելու Արմենին:
Հավելենք, որ դերասանը պաշտոնապես ոչինչ չի հաստատել: