Օրերս դերասանուհի Լիկա Մեսրոպյանը Look & Face հաղորդման հյուրն էր:
Նա խոսել է այն մասին, որ տարիներ առաջ չէր սիրում ուշադրության կենտրոնում լինել:
Լիկայի խոսքով՝ սիրում էր տարբերվել, հաճախ կարճ կիսաշրջազգեստներ էր հագնում, սակայն չէր սիրում երբ տղամարդիկ իրեն նայում էին:
Դերասանուհին իրեն ավելի պաշտպանված զգալու համար նույնիսկ ատրճանակով էր շրջում, թեպետ այն գազով էր:
«Զենքեր, ռացիաներ, դուբինկաներ ունեի: Ով նայում էր, կարող է հանեի ու կրակեի: Էն ժամանակ նորմալ էր մեր քաղաքում: 90-ականներից զենքով էի շրջում, այդպես երկար տարիներ: Ես շատ եմ կրակել»,-խոստովանել է Լիկան:
Ի դեպ, հաղորդման ժամանակ Լիկային նաեւ հարց է տրվել՝ արդյո՞ք վերջին շրջանում սկսել է նկարահանվել, քանի որ ինքը եւ Խորեն Լեւոնյանն ամուսնալուծվել են:
Լիկան նշել է, որ դժվար թե Խորենն իրեն խոչընդոտեր, ապա առանց հարցին պատասխանելու նշել է, որ դա միակ թեման է, որ միայն արտիստին է վերաբերում:
Դերասանուհին խուսափել է հստակ պատասխան տալուց, միայն նշել է, որ ինքը Խորենի թիվ մեկ երկրպագուն է: