Դերասանուհի Էլեն Ասատրյանը տարօրինակ իրավիճակում է հայտնվել: Բանն այն է, որ ըստ դերասանուհու՝ վերջերս նա քնից արթնացել է, ապա հասկացել է, որ ոչինչ չի հիշում:
Նա նշել է, որ մոռացել էր իր անունը, նա չէր հիշում, թե ինքն որտեղ է ապրում:
«Չեմ հասկանում՝ ինչ կատարվեց, ընդհանրապես չէի հիշում՝ ես ով եմ»,- Instagram-ում հրապարակած տեսանյութում անկեղծացել է դերասանուհին:
Ըստ Էլենի՝ քնել է նորից, ապա արթնացել էմ ինչից հետո էլ հիշողությունը վերականգնվել է:
Դերասանուհու խոսքով՝ համացանցում որոնումներ է կատարել՝ պարզելով, որ նման բաներ հաճախ են կատարում մարդկանց հետ: