Նամյոկս հասկանալի էր… Գրիգը խոսել է Սոնայի մայրանալու մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 08, 2022

Հաղորդավար, հումորիստ Գրիգն Ապրիլի 7-ի առիթով լուսանկար է հրապարակել կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի հետ:

Լուսանկարից կից Գրիգը գրել է հետեւյալը.

«Շնորհավոր մայրության օր: Սոնա ջան հուսով եմ «նամյոկս» հասկանալի էր քեզ»:

Նշենք, որ Սոնայի հավանական հղիության մասին հետաքրքրվողներին Գրիգն անվանում է անտակտ:

Այդ մասին նա գրել էր իր ինստագրամյան էջում:

Հավելենք, որ Սոնան մայրանալու մասին հաճախ է խոսում:

Մեկ առիթով Սոնան ինստագրամյան էջում գրել էր, որ իրենց ապագա աղջկա անունն արդեն որոշել են:

Նա հաճախ ակնարկում է, որ դեռ չի պատրաստվում մայրանալ՝ նշելով, որ իր զբաղվածությունը մեծ է:

Հիշեցնենք նաեւ, որ Գրիգը Լիլիթ Հովհաննիսյանի՝ հղիության լուրը հայտնելու հրապարակմանը կից գրել էր.

«Սոնա, նայի, փաստորեն, սենց հեշտ ա»:

 

Մեկնաբանություն

Որոնում