Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան հերթական սթորին է հրապարակել՝ ներկայացնելով իր լայն բացվածքով հագուստը:
Ինչպես միշտ Անահիտը մասնակցում էր խնջույքի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ օրերս Անահիտ Սիմոնյանն անդադար ցույց էր տալիս, թե որքան ուրախ է անցնում իր ժամանցը:
Մենք նաև տեղեկացրել էինք, թե վերջերս որքան ինքմոռաց էր պարում Անահիտն իր աշխատակիցների համար կազմակերպած խնջույքին:
Դրան, իհարկե, հաջորդել էին համացանցային օգտատերերի քննադատությունները, սակայն, կարծես թե, դրանք Անահիտին չեն հետաքրքրում:
Օրերս էլ նա իր ընկերուհիների հետ մասնակցել էր արաբական խնջույքի, որի ժամանակ ցուցադրել էր իր ուրախ ժամանցը:
Անահիտը ցույց էր տվել, թե ինչպես են պորտապար պարում, ինչպես նաև ցուցադրել էր իր պարային հմտությունները:
Հավելենք, որ ավելի վաղ Անահիտը պարբերաբար նշում էր, թե որքան տխուր է իր համար առանց Հայկոյի:
Նա անկեղծացել էր, որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը:
Նախորդ ամիս Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:
Հետեւորդներից մեկը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք կարոտում է Հայկոյին:
«Նա ոչ մեկին չէր ցույց տալիս իր հոգու ցավը: Այն նույն ուժեղ աղջիկը, ով բոլորին ժպտում էր, իրականում հոգեպես դանդաղ մահանում էր»,-գրել էր երգչուհին: