Նոր կադրեր՝ Մենչի դստեր շքեղ նշանադրությունից (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 09, 2022

Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, նոր լուսանկարներ է հրապարակել իր նշանադրությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում տեղի էր ունեցել Էլինայի նշանադրությունը:

Դիզայներ Էլինան արդեն երկար ժամանակ է, ինչ սիրելի ունի:

Մենչը հրապարակումներ էր արել դստեր նշանադրությունից:

«Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- հրապարակված կադրերին կից գրել էր Մենչը։

Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում:

Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել:

Հավելենք, որ երեկոյի ընթացքում ելույթ էր ունեցել նաև Քրիստինա Պեպելյանը:

 

 

Մեկնաբանություն

Որոնում