Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:
Շաբաթը մեկնարկել էր տխուր լուրով:
Մահացել էր դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հայրը:
Դերասանուհին հոր մահից հետո հուզիչ լուսանկար էր հրապարակել:
Դրան կից նա գրել էր. «Պապաս»:
Նա նաև ինստագրամյան սթորիում հրապարակել էր իր և հոր պարը:
«Կարոտս, քո ուժեղ գրկում»,-դրան կից գրել էր նա:
Դերասանուհին նաև ինստագրամյան իր էջի սթորի հատվածում հոր հետ լուսանկար էր հրապարակել, որում երևում էր, որ դերասանուհու հայրիկի ձեռքին դաջված էր դստեր անունը:
«Պա…»,-լուսանկարին կից գրել էր Մարիամը:
Թե որն է եղել դերասանուհու հոր մահվան պատճառը առայժմ հայտնի չէ:
Starnews-ը Անժելա Սարգսյանին եւ Գայանե Ասլամազյանին անդրադառնալու բազմաթիվ առիթներ է ունեցել:
Նորություն չենք ասի, որ դերասանուհիներն Անժելայի հետ կատարված սկանդալային պատմությունից հետո չէին խոսում:
Գայանեն նախկինում բավական կտրուկ էր արտահայտվում Անժելայի մասին:
Անժելան հիմնականում նախընտրում էր ոչինչ չմեկնաբանել:
Նշենք, որ երբ Գայանեի նախկին ամուսինը կալանավորվել էր, ինչին էլ հաջորդել էին հենց Գայանեի անվան շուրջ հյուսվող տարատեսակ բամբասանքները, համացանցային օգտատերերից շատերը գրում էին, որ բումերանգի օրենքն է գործում:
Ներկայումս երկու դերասանուհիներն էլ ապրում են ԱՄՆ-ում:
Օրերս այնտեղ կայացել էր «Գարուն ա» ֆիլմի պրեմիերան:
Գայանեն վարում էր միջոցառումը, իսկ Անժելան ներկա էր որպես հյուր:
Ուշագրավն այն է, որ Անժելան Գայանեի մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակել՝ այս ձեւով ակնարկելով, որ նախկին տարաձայնություններն անցյալում են:
Посмотреть эту публикацию в Instagram
«Չէիք սպասո՞ւմ: Կյանքը կարճ է, պարզապես վայելեք այն առանց վիրավորանքի և ցավի»,-տեսանյութին կից գրել էր Անժելան:
Այս շաբաթ երգչուհի Լիլուն Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Նա հաղորդման շրջանակներում պատմել է այն մասին, որ ամուսնուն հանդիպել էր Երևանում՝ 15-16 տարի առաջ:
Ըստ նրա՝ այդ շրջանում ինքը երգում էր ակումբում, իսկ ամուսինն աշխատում էր անվտանգությունում:
Լիլուի խոսքով՝ իրենց մեջ սիրավեպ էր սկսել, որը հետագայում ավարտվել էր:
Տարիներ անց հանդիպել էին ԱՄՆ-ում: Երգչուհին խոստովանել է, որ ամուսնու մայրը դեմ էր իրեն, սակայն նրա համար առաջին հերթին կարևոր էր որդու երջանկությունը:
Լիլուն անկեղծացել է՝ նշելով, որ սկզբնական փուլում Արկադիի հոր հետ իր հարաբերություններն ավելի մտերմիկ էին. նրան հենց սկզբից կարողացել է հայր անվանել:
Ըստ երգչուհու՝ Արկադիի հոր մեջ իր հորն է տեսել: Լիլուն նաև վստահեցնում է, որ ներկայումս ինքը հրաշալի հարաբերություններ ունի բոլորի հետ, նման ընտանիք հարս գնալու մասին ինքը նույնիսկ չէր կարող երազել:
Հավելենք, որ նախքան Արկադիին հանդիպելը Լիլուն որդի ուներ, Արկադին էլ ամուսնալուծված էր:
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ ապրիլի 3-ին տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը:
Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել:
Լուսինը, իհարկե, դրական պատասխան էր տվել:
Starnews–ին հայտնի է դարձել, թե ով է Սամվել Ալեքսանյանի փեսան: Նա Արմեն Աղաբաբյանն է: Վերջինս Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։
Արմենին է պատկանում Երևանում մեծ ճանաչում ունեցող ծաղկի խանութներից մեկը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Արմենը Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան ունի:
Այս շաբաթ նշանադրվել է Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան:
Դիզայներ Էլինան արդեն երկար ժամանակ է, ինչ սիրելի ունի:
Մենչը հրապարակումներ էր արել դստեր նշանադրությունից:
«Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- հրապարակված կադրերին կից գրել էր Մենչը։
Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում:
Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել:
Հավելենք, որ երեկոյի ընթացքում ելույթ էր ունեցել նաև Քրիստինա Պեպելյանը:
Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր և առաջարկում են գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ: