Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ցույց է տվել, թե ինչպես է իր ամուսնու տատիկը փորձել իրեն օգնել:
Նա սնունդ է ուղարկել:
Հասմիկը տվյալ լուսանկարին կից գրել է.
«Ամուսնուս տատիկն էր ուղարկել՝ գիտեր, որ հյուրեր ունենք, ուզում էր օգնել ինձ»:
Ի դեպ, Հասմիկն այնքան է տարվել ամեն ինչ ինստագրամյան հարթակում լուսաբանելով, որ անգամ չի կարողանում լուռ հյուրեր ընդունել, մոտ մեկ շաբաթ խոսում է այդ մասին, հետո մանրամասներով ցույց տալիս, թե ինչպես է հյուրերին ընդունելու:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին տեղի էր ունեցել Հասմիկի հարսանիքը:
Հասմիկն ակտիվ կերպով լուսաբանել էր սեփական հարսանիքը:
Նախ ներկայացրել էր, թե ինչ կերպարով էր հանդես գալու, ապա հարսանեկան այլ մանրամասներով էր կիսվել:
Հավելենք, որ Հասմիկը և իր ամուսինը նախընտրել էին ավանդական հարսանիք:
Պսակադրությանը հաջորդել էր հարսանեկան մեծ խնջույքը, որին ներկա էին շոո բիզնեսի շատ ներկայացուցիչներ: