Անատի ջան, վերջացրու այս կրկեսը. ինչքան կարո՞ղ ես «ձեռք»-ը որպես քո սիրելի ներկայացնել

  • Apr 12, 2022

Օրերս Անատի Սաքանյանն իր ընտրյալի, մասնավորապես՝ նրա ձեռքի հետ լուսանկար է հրապարակել:

Անատի ջան, արդեն լուրջ չէ այս ամենը: Եթե որոշել ես ընտրյալիդ ցույց չտալ, նորմալ է, սակայն ընտրածդ տարբերակով  տպավորություն ես ստեղծում, որ դու ընդամենը ձեռք ես «վարձակալել», ում ժամանակ առ ժամանակ խնդրում ես քեզ օգնել:

Առհասարակ, տպավորություն է, որ Անատիի թվացյալ սիրելին իսկապես նրա երևակայության արդյունքն է:

Ինչո՞ւ թվացյալ, քանի որ Անատին նրան կամ ֆոտոշոփում է, կամ էլ այնպես ներկայացնում, որ ավելի լավ է ֆոտոշոփեր:

Մենք, իհարկե, ոչինչ չենք հաստատում, սակայն Անատիի պահվածքը «մեղմ ասած»  տարօրինակ է:

Հիշեցնենք, որ Անատին ընկերոջը ցուցադրելու համար մեկ նրա ձեռքն էր ֆոտոշոփել, մեկ էլ ուրիշի ձեռքն էր ցույց տվել որպես իրենը՝ կրկին դիմելով ֆոտոշոփի օգնությանը:

Նա նույնիսկ իր անունն էր ֆոտոշոփով ավելացրել շղթայի վրա, որպեսզի հետևորդները, կարծեն, թե սիրելին  ռոմանտիկ է:

Հավելենք նաեւ, որ երբ Անատին ցուցադրել էր իր նշանադրության մատանին, համացանցային շատ օգտարեր վստահեցրել էին, որ այն կամ կեղծ է, կամ էլ Անատին հանդիպում է օլիգարխի հետ, քանի որ նման շքեղ մատանի միայն մեծահարուստ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ:

Մենք զրուցել էինք մասնագետներից մեկի հետ, ով վստահեցրել էր, որ մատանին իրական չէ, քանի որ ոսկուց մատանին երբեք չի ունենում այսպես ասած՝  «դրսի պռոբա»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում