Ամուսնանալու եմ ուրբաթ օրը. Ռաֆայել Երանոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

  • Apr 12, 2022

Դերասան Ռաֆայել Երանոսյանը հերթական անգամ կատակել է իր ամուսնության վերաբերյալ:

Օրերս նա  «micRAFon» հաղորդման ժամանակ, որի հաղորդավարն է,  հյուրընկալել էր դերասանուհի Իննա Խոջամիրյանին:

Հաղորդման ժամանակ Ռաֆայելն Իննային հարց էր հնչեցրել, թե ինչու վերջինս չի ամուսնանում: Դերասանուհին նույնը հարցը հղել էր Ռաֆայելին:

Դերասանը նշել էր, որ ամուսնանալու է  ուրբաթը օրը, սակայն չէր հստակեցրել, որ ամսին:

Հավելենք, որ ամիսներ առաջ  Ռաֆայելը  Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում ակնարկել էր, որ սիրելի ունի:

Նա նախ նշել էր, որ իր տանն այլևս աղմկոտ է, սակայն չէր ցանկացել մանրամասնել՝ արդյո՞ք ամուսնացել է, թե՞ ոչ:

Ռաֆայելի խոսքով՝ ինքն արդեն հասունացել է և ցանկանում է հայր դառնալ: Ավելին՝ ըստ Ռաֆայելի՝ պետք է 12 երեխա ունենա:

Դերասանը խոստովանել էր, որ սիրելի ունի, ամեն ինչ թույն է ու շատ լավ իր անձնական կյանքում:

Նա նշել էր, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:

Թե ով է իր սիրելին, Ռաֆայելը նախընտրել էր չնշել:

 

Մեկնաբանություն

Որոնում