Տոմայի նման սիրուն ու պուպուշ… Պոնչն արդեն չի թաքցնում իր և Թամարա Պետրոսյանի սիրավեպը. տեսեք՝ ինչ ռոմանտիկ է իրեն պահում (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 12, 2022

Հումորիստ, դերասան Պոնչը, ում արդեն երկար ժամանակ է, ինչ սիրավեպ են վերագրում դերասանուհի Թամարա Պետրոսյանի հետ, իրենց համատեղ լուսանկարն է հրապարակել:  Լուսանկարին կից նա գրել  է հետևյալը.

«Կլորա կյանքը: Բռավո նրանց, ով հասկացավ, որ «կլոր» նկատի ունեմ ինձ: Տոմայի նման սիրուն ու պուպուշ շաբաթ եմ մաղթում բոլորիդ»:

Հավելենք, որ թեպետ Պոնչը և Թամարան չեն հաստատում իրենց սիրավեպը, սակայն գրեթե միշտ ներկայանում են միասին, ավելին՝ համացանցում հայտնվել էր նրանց մասնակցությամբ ռոմանտիկ տեսանյութ:

Հավելենք, որ ամիսներ առաջ Women՛s club-ի հերթական թողարկման ժամանակ Գոռ Բարսեղյանը հենց դահլիճից հարսնացու էր փնտրում:

Գոռի խոսքերով՝ 34 տարեկանում հասկացել է, որ ցանկանում է ամուսնանալ: Ըստ Գոռի՝ իրեն այդ առիթով հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ չի սիրահետում Women՛s club-ի աղջիկներից որևէ մեկին:

Գոռը հերթով թվարկում էր ակումբի աղջիկների անունները, ապա բեմ հրավիրեց Տոմային, սակայն նրա փոխարեն դուրս եկավ Պոնչը, ով ասաց, որ տոլմա է լսել, սակայն, երբ հասկացավ, որ Տոմայի մասին էր խոսքն ասաց հետևյալը. «Ի՞նչ ա եղել, արա»:

Գոռն էլ իր հերթին խորհրդավոր նայեց դահլիճին՝ ակնարկելով, որ իրենք հասկացան Պոնչին:

 

Մեկնաբանություն

Որոնում