Լավ, շատ լռվա ստեղ, հելնեմ աշխտեմ… Գայա Արզումանյանի խայտառակ խոսելաձևը (տեսանյութ)

  • Apr 13, 2022

Starnews-ի աչքից չի վրիպել երգչուհի Գայա Արզումանյանի հերթական ինստագրամյան ուղիղ հեռարձակումը:

Մեր ուշադրությունը գրավել էր հատկապես երգչուհու բառապաշարը:

Ցավոք, հեռարձակումը չենք կարող ներկայացնել Ձեր ուշադրությանը, սակայն Գայայի խոսելաձևը կարող ենք վերարտադրել:

Հեռարձակման ավարտին Գայան դիմել էր իր հետևորդներին՝ հետևյալ բառապաշարով.

«Լավ, շատ լռվա ստեղ, հելնեմ աշխտեմ»:

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության:

Ինչպե՞ս մեկնաբանեք սա. արդյո՞ք սա կնոջը հատուկ խոսելաձև է:

Չնայած՝ կներեք, մոռացել էինք՝ Գայան պնդում է, որ ինքը կին չէ, այլ օրիորդ է, ավելին՝ ավանդական ընտանիքից,  ըստ նրա՝ եթե չամուսնա, ապա չի կարող երեխա ունենալ:

Լավ, Գայա ջան, արդյո՞ք ավանդական ընտանիքներում օրիորդներն այսպես են խոսում:

Դեռ չենք խոսում այն մասին, որ աղջիկ (կին) լինելուց բացի,  հանրային դեմք է, ում հետևում են նաև դեռահասները, ստացվում է՝ նաև օրինակ է ծառայում:

Դատեք ինքներդ, թե որքանով է այս ձևով խոսող հանրային դեմքը լավ օրինակ  Ձեր երեխաների համար:

 

Մեկնաբանություն

Որոնում