Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանն ինստագրամյան էջում հարց ու պատասխան է կազմակերպել:
Հետևորդներից մեկը դրա շրջանակներում հարցրել է, թե ինչպիսի՞ն են հիմա նրա հարաբերություններն իր սկեսուրի հետ, արդյո՞ք արդեն ամեն ինչ լավ է:
Մարիամը պատասխանել է, որ իր հարաբերություններն իր սկեսուրի հեշտ միշտ շատ լավ են եղել:
Հավելենք, որ ավելի վաղը Մարիամը կրկին ինստագրամյան հարթակի շրջանակներում խոսել էր այն մասին, որ եղել են դեպքեր, երբ վիճել է սկեսուրի հետ:
Ըստ նրա՝ պատասխանել է սկեսուրին, քանի որ ինքը խելոք հարսիկ չէ, ավելին՝ ինքը տակը մնացող չէ, ինքն իրեն պաշտպանել գիտի:
Մարիամը նաեւ նշել է, որ նույն պատկերն է նաեւ սկեսրայրի դեպքում, հարկ եղած դեպքում նրան էլ է կտրուկ պատասխանում:
Դերասանուհին նշել էր նաև, որ իր սկեսուրը քուրդ է, համացանցում էջեր չունի, լինելու դեպքում էլ՝ հայերենին չի տիրապետում: