Սևակ Ամրոյանի կինը հրապարակել է իրենց համբույրի լուսանկարը. դա տեսնել է պետք (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 13, 2022

Երգիչ Սևակ Ամրոյանի կինը՝ Քրիստինան, վերջին շրջանում բավական ակտիվ է ինստագրամյան հարթակում:

Նա հաճախ է ինստագրամյան հարց ու պատասխաններ կազմակերպում:

Հետևորդներից մեկը հետաքրքրվել էր նրանց սիրո պատմությամբ՝ արդյո՞ք սեր էր առաջին հայացքից:

Քրիստինան հրապարակել էր իր և Սևակի համբույրի լուսանկարը՝ նշելով, որ տվյալ հարցն ամուսնուն է ուղղված:

Հիշեցնենք, որ Սևակն ու Քրիստինան ամուսնացել են 2021 թվականի դեկտեմբերի 8-ին: Երգիչը կնոջը երգ էր նվիրել հարսանեկան խնջույքի ընթացքում՝ հուզելով նրան: Երգը ներկայացնում է զույգի սիրո պատմությունը:

Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սակայն իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ապագա կնոջ մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն:

Երգիչը խոստովանել էր, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:
Նա նշել էր նաև, որ հենց երգն է միացրել իրենց.

«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:

Մեկնաբանություն

Որոնում