Դիմահարդար Գոհար Ավետիսյանը մարզասրահից տեսանյութ է հրապարակել:
Նա իրեն փորձել է բոքսում՝ պատկերացնելով, որ հարվածում է իր նախկին սիրելիներին, ովքեր իրեն խաբել են, դավաճանել են, որոշ բաների մասին չեն արտահայտվել:
Գոհարն այս ամենը ներկայացրել է հումորային տեսանկյունից:
Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ հաստատել էր իր ամուսնալուծությունը:
Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ:
Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:
Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:
Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:
Նա նշում է, որ չգիտի, թե դրանք ում կողմից են: