Երբեւէ չհրապարակված դաժան կադրեր. նյարդերից թույլ մարդիկ չպետք է դիտեն Էլեն Ասատրյանի մասնակցությամբ տեսանյութը

  • Apr 14, 2022

Դերասանուհի Էլեն Ասատրյանը հրապարակել է կադրեր, թե ինչպես է ինքը թեստ հանձնում:

Դերասանուհին դրան կից գրել է.

«Երբեւէ չհրապարակված դաժան կադրեր: Ինձ թվում  ա՝ դուք տեսաք՝ մինչեւ ուր հասավ մեր աչիկոն»:

Հիշեցնենք, որ օրերս Starnews-ը գրել էր այն մասին, որ Էլենը տարօրինակ իրավիճակում էր հայտնվել: Բանն այն է, որ ըստ դերասանուհու՝ վերջերս նա քնից արթնացել էր, ապա հասկացել էր, որ ոչինչ չի հիշում:

Էլենի խոսքով՝ մոռացել էր իր անունը, չէր հիշում, թե ինքն որտեղ է ապրում:

«Չեմ հասկանում՝ ինչ կատարվեց, ընդհանրապես չէի հիշում՝ ես ով եմ»,- Instagram-ում հրապարակած տեսանյութում անկեղծացել էր դերասանուհին:

Ըստ Էլենի՝ քնել էր նորից, ապա արթնացել էր, ինչից հետո էլ հիշողությունը վերականգնվել էր:

Դերասանուհին նշել էր, որ համացանցում որոնումներ էր կատարել՝ պարզելով, որ նման բաներ հաճախ են կատարում մարդկանց հետ:

 

Մեկնաբանություն

Որոնում