Բլոգեր Մաշը (Wing) հրապարակել է, թե ինչ շքեղ ծաղիկներ է նվեր ստացել:
Դրանցից մեկին կից նա գրել է.
«Բարի գիշեր: Մանյակներից զգույշ եղեք»:
Մաշը չի մեկնաբանել իր խորհրդավոր գրառումը:
Հավելենք, որ երկար ժամանակ Մաշին և երգիչ, դերասան Գոշին սիրավեպ էին վերագրում: Նրանք դա երբեք չէին հաստատում, սակայն նրանց հաճախ կարելի էր միասին տեսնել տարբեր ժամանցի վայրերում: Մաշը և Գոշը նաև համատեղ նախագծերով էին հանդես գալիս, չնայած դրան՝ անձնական լուսանկարներ չէին հրապարակում:
Մաշը և Գոշը հաճախ նաև իրենց հանգիստն էին միասին վայելում, այդ թվում՝ նաև արտերկրում: Այն, որ նրանք միասին էին նույն վայրում, պարզ էր դառնում նրանց լուսանկարներից:
Ուշագրավն այն է, որ ներկայումս նրանց այլևս միասին հազվադեպ կարելի է տեսնել: