Որտե՞ղ է անհետացել «Անավարտ թռիչք» ֆիլմից հայտնի Տիգրան Մակարյանը. ինչո՞վ է նա զբաղվում հիմա (լուսակար, տեսանյութ)

  • Apr 15, 2022

Դերասան Տիգրան Մակարյանը հեռուստադիտողներին հայտնի էր դարձել  նախ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից: Ավելի ուշ նա նկարահանվել էր «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում:

Ֆիլմը մեծ հաջողություն ուներ, իսկ դրանում առկա բաց տեսարանները բուռն քննարկվել էին:

Այդ շրջանում Տիգրանը վայելում էր մեծ մասսայականություն, դա դերասանի աստղային ժամն էր:

Թվում էր, որ այդ հաջողությունը պետք է շարունակական լինի, դերերն էլ պետք է հաջորդեն միմյանց:

Չնայած դրան՝ Տիգրանը նշում էր, որ իրեն այլևս սերիալներում հեռուստադիտողները չեն տեսնելու:

Ասաց և արեց, սակայն նա, առհասարակ, հեռացավ էկրաններից:

Թե ինչով էր պայմանավորված Տիգրանի նման կտրուկ որոշումն անհայտ է, ինչպես նաև անհայտ է, թե ինչով է ներկայումս զբաղվում դերասանը:

Նախկինում նա հարցազրույցներում նշում էր, որ աշխատում է համակարգչային գրաֆիկայի ոլորտում:

«Այս պահին չեմ կարող խոստանալ, որ ինչ-որ ժամանակ հետո կլինեմ էկրանին: Փոխարենը զբաղված եմ իմ երկրորդ մասնագիտությամբ. արդեն ութ տարի է` աշխատում եմ համակարգչային գրաֆիկայի ոլորտում: Թող չսպասեն, որ ինձ էլի հեռուստասերիալում կտեսնեն. դա ինձ համար չէ: Սերիալային ոլորտը, համենայն դեպս, Հայաստանում, ինձ չի գոհացնում»,-նշել էր դերասանը հարցազրույցներից մեկում:

 

Մեկնաբանություն

Որոնում