Դժոխք էր… Ինչո՞ւ վթարից հետո Սեպուհ Ապիկյանի կարիերայի վրա խաչ դրվեց. ո՞ւր է նա անհետացել (տեսանյութ)

  • Apr 15, 2022

Դերասան Սեպուհ Ապիկյանն անհետացել է հեռուստաէկրաններից:

Տպավորություն է, որ «Վերվարածները», «Բանակում» հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանի կյանքում սև շրջանը սկսվեց վթարից հետո:

«Վթարից հետո շուրջ երեք տարի ես դժոխքի միջով անցա։ Հիմա, փառք Աստծո, ամեն բան արդեն հաղթահարել եմ։ Առողջական խնդիրները, որոնք առաջացան վթարից հետո, ինձ հանգիստ չեն տալիս մինչ օրս, բայց արդեն հարմարվել եմ դրանց հետ։ Մինչեւ օրս էլ ցավեր ունեմ»,-տարիներ առաջ հարցազրույցներից մեկում նշել էր նա:

Վերջին նախագիծը, որում նկարահանվել էր Սեպուհը «Հարս» չկա սիթքոմն էր: Դերասանը խոստովանել էր, որ մինչ այդ նախագիծը մեկուկես տարի առաջարկների բացակայություն ուներ:

«Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մեր աշխատանքային ընտրությունը մեծ չէ։ Շատ առաջարկներ չկան, որ ընտրես ու որոշես՝ որտեղ պետք է նկարահանվես, որտեղ՝ ոչ։ Միանշանակ չեմ նկարահանվի անորակ նախագծում, սակայն մեր ընտրությունը քիչ է ու սահմանափակ»,-ասել էր դերասանը նախորդ տարի Tert.am.life-ին տված հարցազրույցում նշել էր նա:

Հավելենք, որ դերասանի մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2014-ին: Սեպուհը մոտոցիկլի ղեկին էր. նրա հետ էր  նաև դուստրը: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:  Մոտոցիկլետը բախվել էր մեքենայի:

Ավելի ուշ Սեպուհը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որում ներկայացրել էր, թե որքան սրտնեղած է:

Գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:

Վթարի մասին դերասանը պատմել էր հետևյալը.

«Խանութ պետք է գնայինք աղջկաս հետ, էդ խանութն էլ մի քիչ հեռու էր: Միայն հիշում եմ, որ աղջկաս հեռախոսը տարանք, տվեցինք իմ մայրիկին, ասեցինք՝ մենք գնում ենք խանութ: Թե ոնց է եղել էդ ամեն ինչը, բացարձակ չեմ հիշում, արթնացել եմ հիվանդանոցում: Երեխան նորմալ էր, ես՝ լրիվ կոտրվածքներով: Հիմա լրիվ շոկային վիճակի մեջ եմ, չեմ կարողանում նստել, կոտրվածքները ցավում են»,-նշել էր Սեպուհը:

Հավելենք, որ դերասանն ուղեղի ցնցում էր տարել, կոտրվել էր նրա կողոսկրը, ատամները, պատռվել էր դեմքը:

 

Մեկնաբանություն

Որոնում