Նորություն չենք ասի, որ դերասան Հարություն Մովսիսյանը կորցրել է իր սիրելի կնոջը՝ Գայանեին:
Վերջինս տարիներ շարունակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Բժիշկները լյարդի չարորակ ուռուցք էին հայտնաբերել:
Դերասանը մինչ օրս չի հաղթահարել սիրելի կնոջ կորուստը:
Չնայած դրան՝ հավատում է, որ հանգուցյալ կինը վերևից պաշտպանում է իրեն, ինչ-որ հարցերում ՝ նաև ուղղորդում։
«Նա ինձ շատ էր սիրում, ես էլ ՝նրան: Ինձ համար շատ մեծ կորուստ է, նույնն էլ ՝ աղջկաս համար: Մեկ-մեկ փաթաթվում են իրար ու մեկ էլ հիշում ենք, որ նա մեր հետ չի: Պետք ա դիմանաս: Այստեղ ա, որ ես Աճեմյանի խոսքն եմ հիշում. «Դժվարությունները պետք ա հաղթահարել»,-անկեղծացել էր դերասանը:
Հավելենք, որ , որ Հարություն Մովսիսյանը կինը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոնի վարիչն էր: Նրա առաջին վիրահատությունը կատարել էին Երևանում, իսկ երկրորդը՝ Մարսելում: