Լրագրող, հաղորդավար Արուսիկ Տիգրանյանը հայտնվել է անհարմար իրավիճակում:
Նա ներկայումս Իսպանիայում է:
Արուսիկն ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հետ տեղի ունեցած միջադեպը:
Լրագրողի խոսքով՝ վախեցած արթնացել էր, քանի որ հյուրանոցում միացել էր այն ադզանշանը, որը սովորաբար միանում է հրդեհների դեպքում:
«Գիշերվա ժամը 03:30-ն է, կիսաքնած եմ հյուրանոցում, հազիվ քնել էի, մեկ էլ միացել էր հրդեհի սարսափելի ազդանշանը, էն որ մենակ հրդեհների ու երկրաշարժերի ժամանակ ա լինում: Պատկերացնում եք՝ ես մենակով էս հյուրանոցում, սարսափել էի, չգիտեի՝ ինչ հետս վերցնեի, տաք շորեր եմ վերցնում, անձնագիրս, սարսափելի վախեցել էի»:
Ըստ Արուսի՝ ավելի ուշ՝ ընդունարանում իրեն ասել էին, որ ոչինչ տեղի չի ունեցել:
Արուսը գրել էր, որ սարսափելի զայրացած է: