Ծանր թեմա է… Շպռոտը խոսել է չմայրանալու պատճառի եւ երեխա որդեգրելու մասին (տեսանյութ)

  • Apr 16, 2022

Օրերս Շպռոտը Look & Face հաղորդման հյուրն էր:

Երգչուհին խոսել է այն մասին, որ վերջին շրջանում որոշել է այլեւս էպոտաժային կերպարով հանդես չգալ:

Ըստ նրա՝ ցանկանում է ավելի համեստ լինել:

Երգչուհին խոստովանել է, որ նման կերպար ունենալու դեպքում տղամարդիկ կնոջ մեջ չեն տեսնում մոր կերպար:

Իր մայրանալու վերաբերյալ Շպռոտը նշել է հետեւյալը.

«Ծանր թեմա է, շատ նուրբ ու էմոցիոնալ, թողել եմ Աստծուն: Միշտ աղոթքներում խոսում եմ այդ մասին, չնայած արդեն շատ մեծ եմ, արդեն տատիկ պետք է դառնամ, բայց Աստծուն ասում եմ, որ նրա կամքն է, եթե ինձ դեռ տեսնում է որպես մայր, թող նրա կամքը լինի»:

Շպռոտը չի բացառել, որ կարող է նաեւ երեխա որդեգրի:

Ըստ երգչուհու՝ նման քայլի դեռ չի գնում, քանի որ ցանկանում է ֆինանսապես ավելի կայուն լինել:

 

 

 

Մեկնաբանություն

Որոնում