Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնել է ԱՄՆ. նա այլեւս հանդես չի գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Լեւոնի հետ ԱՄՆ է մեկնել նաեւ սիրելին՝ Անիտա Այվազյանը:
Վերջինս ժամանակ առ ժամանակ լուսանկարներ է հրապարակում:
Ի դեպ, Անիտան իր ինստագրամյան էջում նշել է, որ երգչուհի, մոդել եւ երգերի հեղինակ է:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Անիտան Ինստագրամի սթորի բաժնում հարց ու պատասխանի ժամանակ կիսվել էր իր և Լևոնի հարաբերությունների զարգացումների և, առհասարակ, շախմատիստի կյանքում հայտնվելու մասին:
Անիտան պատմել էր, որ Լևոնի կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվանից հետո Լեւոնին երկար նամակ էր գրել, կիսվել էր իր պատմությամբ, փորձել էր մոտիվացնել նրան: Լևոնը չափազանց շոյվել է Անիտայի նամակից եւ արձագանքել էր նրան
«Հաղթահարել եմ հաճախ գիշերները լաց լինելով, արվեստի միջոցով, շատ դեպքերում գրքեր կարդալով, երգելով, մեդիտացիայով զբաղվելով, բնությանը մոտ լինելով եւ փորձելով հասկանալ ու ընդունել նաեւ այն մարդկանց, որոնք ինձ չեն սիրում: Ամենակարեւորը՝ Լեւոնի՝ ինձ ուժ տալու շնորհիվ ու բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ բարի ու անկեղծ նամակներ էին գրում կամ պարզապես փողոցում մոտենում ու գրկում էին ինձ»,-նշել էր շախմատիստի ընկերուհին: