Ներսես Ավետիսյանը՝ անվասայլակով. ի՞նչ է պատահել նրան (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 16, 2022

Օրերս դերասան, երգիչ Ներսես Ավետիսյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել:

Դրա շրջանակներում նա կադրեր էր հրապարակել, որոնցում ինքը անվասայլակով էր:

Թերեւս, կադրերը նկարահանման հրապարակից էին:

Հավելենք, որ Ներսեսը բավական ակտիվ է համացանցում:

Նա պարբերաբար նաեւ անձնական հրապարակումներ է անում:

Դերասան, երգիչը սիրում է կնոջ՝ Լիլիթի մասնակցությամբ ռոմանտիկ տեսանյութեր հրապարակել:

Հավելենք նաեւ, որ Ներսեսը չի թաքցնում, որ բավական համեստ պայմաններում է մեծացել:

Ըստ նրա՝ տարիներ առաջ միայն մայրն էր հավատում, որ ինքը հաջողություն կունենա:

Մեկ անգամ նա մոր մասին հուզիչ գրառում էր արել:

«Գոհարս:
8 տարեկանից ձեռքս բռնած, ամեն օր բերել ա Երևան, ամեն օր՝ Գառնիից Երևան: Ժամերով սպասել ա, հետո իրիկուն աշխարհի ամենադաժան պազիկներով հետ ենք գնացել գյուղ:

Էն ժամանակ, երբ գրեթե բոլորը ասում էին, որ չի լինի, չի ստացվի, ախր սենց, ախր նենց՝ ես փշրվում էի, բայց Մամայի մի հայացքով, որտեղ ամենամեծ հավատն էր դեպի ինձ, արագ հավաքվում էի, բայց էս անգամ ավելի ուժեղ:

Միշտ հավատացել ա ինձ, ինձնից շատ,միշտ: Բայց էնքան նրբանկատ ա եղել, որ հանկարծ գերագնահատված չլինեմ ու չկորցնեմ իրականության զգացողությունը: Երբեք չի ասել՝ տղես դու վերջն էս:  Միշտ հասկացրել ա, որ դեռ շա՜տ աշխատելու ու սովորելու տեղ կա՝ մինչև հիմա:

Իմ կյանքում ամենամեծ մեղավորնա, ներդրողնա այն բաների, որ հասնենք մեր երազանքին՝ լինեմ բեմում, էկրանին, երազած բեմում, մեր երազած էկրանին: Մինչև հիմա ես տեսնում եմ Գոհարիս հայացքում էդ հավատն ու վստահությունը ու ՊԱՅՔԱՐԸ ինձ հետ՝ մեզ համար»,-գրել էր նա:

 

 

Մեկնաբանություն

Որոնում