Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:
Օրերս դերասանուհի Ռոմելա ՍարգսյանըLook & Face հաղորդման հյուրն էր:
Նա խոսել էր իր մասնակցությամբ համբույրի տեսարանների մասին:
Ռոմելայի խոսքով՝ ցանկացած պրոֆեսիոնալ դերասան պետք է լուրջ մոտենա իր կատարածին:
Դերասանուհին անդրադարձել էր նաև ամուսնու դիրքորոշմանը տվյալ թեմայի վերաբերյալ:
Ըստ Ռոմելայի՝ ամուսինը գիտեր, թե ում հետ է ամուսնանում:
Ներկայումս Ռոմելան նկարահանվում է «Ամեն տարի գարնանը» սերիալում, որում առկա են համբույրի կրքոտ տեսարաններ Ռոմելայի և Գևորգ Գրիգորյանի միջև:
Համբույրի տեսարանը դիտել 21:15-ից:
Համբույրի տեսարանը դիտել 03:12-ից:
Հավելենք, որ դերասանուհին վերջերս է խոստովանել, որ ամուսնացած է:
Երկար ժամանակ Ռոմելան խուսափում էր տվյալ թեմայի մասին խոսելուց, ավելին՝ դերասանուհին միայն նշում էր, որ նշանադրված է:
Ռոմելան խոստովանել է, որ ամուսնացած է արդեն երկու տարի: Դերասանուհին պատմել է, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է ուսանողական տարիներին:
Չնայած դրան՝ Ռոմելան թաքցնում է ամուսնուն և չի խոստովանում, թե ով է նա:
Նշենք, որ Starnews-ի տեղեկություններով՝ Ռոմելայի ամուսինը դերասան Աշոտ Պողոսյանն է:
Այս շաբաթ դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել էր կրկին շահարկել իր անձնական կյանքը:
Նա իսնտագրամյան սթորիներ էր հրապարակել՝ նախ գրելով.
«Ողջույն, ընկերներ, ես, կարծես թե, սիրահարվել եմ»:
Գոհարը նաեւ ավելացրել էր, որ զիլ զգացմունք է ապրում, ապա հավելել էր, որ անդարար մտածում է նրա մասին:
Ապա Գոհարը բացատրել էր, որ սիրահարվել է իր նոր վերարկուին:
Հավելենք, որ դիմահարդարն ամիսներ առաջ է հաստատել իր ամուսնալուծությունը:
Հիշեցնենք, որ ամուսնալուծությունից հետո Գոհարը վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունի Սերգեյի եւ նրա ընտանիքի հետ:
Չնայած դրան՝ Գոհարը Սերգեյին նոր հնարավորություն չի ցանկանում տալ:
Ըստ Գոհարի՝ Սերգեյն անտարբեր էր նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը պատրաստվում էր բարդ վիրահատության:
Հավելենք նաեւ, որ Գոհարը ներկայումս հաճախ ցույց է տալիս իր շքեղ ծաղիկները՝ ակնարկելով, որ ինքը տղամարդկանց կողմից ուշադրության պակաս չի զգում:
Հումորիստ, դերասան Պոնչը, ում արդեն երկար ժամանակ է, ինչ սիրավեպ են վերագրում դերասանուհի Թամարա Պետրոսյանի հետ, այս շաբաթ իրենց համատեղ լուսանկարն էր հրապարակել:
Լուսանկարին կից նա գրել էր հետևյալը.
«Կլորա կյանքը: Բռավո նրանց, ով հասկացավ, որ «կլոր» նկատի ունեմ ինձ: Տոմայի նման սիրուն ու պուպուշ շաբաթ եմ մաղթում բոլորիդ»:
Հավելենք, որ թեպետ Պոնչը և Թամարան չեն հաստատում իրենց սիրավեպը, սակայն գրեթե միշտ ներկայանում են միասին:
Հավելենք, որ ամիսներ առաջ Women՛s club-ի հերթական թողարկման ժամանակ Գոռ Բարսեղյանը հենց դահլիճից հարսնացու էր փնտրում:
Գոռի խոսքով՝ 34 տարեկանում հասկացել էր, որ ցանկանում է ամուսնանալ: Ըստ Գոռի՝ իրեն այդ առիթով հաճախ են հարցնում, թե ինչո՞ւ չի սիրահետում Women՛s club-ի աղջիկներից որևէ մեկին:
Գոռը հերթով թվարկել ակումբի աղջիկների անունները, ապա բեմ էր հրավիրել Տոմային, սակայն նրա փոխարեն դուրս էր եկել Պոնչը, ով ասել էր, որ տոլմա է լսել, սակայն, երբ հասկացել էր, որ Տոմայի մասին էր խոսքը, զայրացած ասել էր հետևյալը. «Ի՞նչ ա եղել, արա»:
Գոռն էլ իր հերթին խորհրդավոր նայել էր դահլիճին՝ ակնարկելով, որ իրենք հասկացան Պոնչին:
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն էլ այս շաբաթ զայրացել էր:
Նա հրապարակել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս ԱԺ-ում ունեցած ելույթից մեկ հատված և մակագրել հետեւյալ ձեւով.
«Ազրահիլ, ուզում եմ սատկես շան պես»:
Հավելենք, որ Մարջան Ավետիսյանը երբեք էլ չի թաքցրել իր քաղաքական ընդդիմադիր հայացքները:
Նա հաճախ է կտրուկ քննադատությամբ հանդես եկել:
Մարջանը նաեւ նկարահանվել է «Իշխանություն» ֆիլմում, որի ռեժիսորն ընդդիմադիր հայացքներ ունեցող Մհեր Մկրտչյանն է:
Հիշեցնենք, որ ամուսնությունից հետո դերասանուհին ապրում է արտերկրում:
Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ: