Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը վերջին տարիներին միայն քաղաքական հայտարարություններով է հայտնի:
Նա չի թաքցում իր ընդդիմադիր հայացքները՝ խոստովանելով, որ արվեստի ոլորտի մարդիկ այդ հայացքների պատճառով չեն ցանկանում համագործակցել իր հետ:
Դեռ 2018-ին՝ նախքան հեշափոխությունը, Անահիտը խոստովանել էր, որ մի շրջան մտածում էր երեխա ունենալու մասին, սակայն հասկացել էր, որ չի ցանկանում այս երկրի համար երեխաներ ունենալ:
Վերջերս դերասանուհին Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն էր, որի շրջանակներում նշել էր, որ նույն կարծիքին է:
«Ինչի՞ համար երեխա ունենամ, ո՞ւմ համար, որ մեծանա էս հիվանդ հասարակության մեջ, ինչքան էլ փորձեմ ճիշտ դաստիարակել, բայց հասարկության ազդեցությունը մեծ է: Երեխա չեմ ուզում ունենալ, որովհետեւ ես էսքան էգոիստ չեմ, որ լույս աշխարհ բերեմ ու ի՞նչ առաջարկեմ՝ ծախված ու ծախվող հայրենիք»,-ասել էր նա:
Անահիտը նշել էր նաեւ, որ պատերազմի օրերին ինքն իրեն խոստացել էր, որ երեխա է ունենալու Շուշիում, ում տալու է հենց Շուշի անունը: Ըստ դերասանուհու՝ եթե վերադարձնեն Շուշին, ապա ինքը դուստր կունենա: