Ո՞ր հայտնի դերասանուհին է Արման Մարգարյանի մայրը (տեսանյութ)

  • Apr 18, 2022

Հաղորդավար Արման Մարգարյանը տարիներ է, ինչ ամենապահանջված հեռուստադեմքերից մեկն է:

Նրա անունը համացանցում բազմիցս քննարկվել է նախկին կնոջ՝ Ինգրիդ Կոկչյանի հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով:

Չնայած դրան՝ նախկինում ունեցած տարաձայնություններն այլեւս անցյալում են:

Ներկայումս Արմանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը, թեպետ վերջերս ակնարկել էր սիրելի ունենալու մասին:

Նորություն չենք ասի, որ Արմանի անունը հաճախ քննարկվել է նաեւ հայտնի տատիկ եւ մայր ունենալու տեսանկյունից:

Արմանի մայրը դերասանուհի Նաիրա Շահիրյանն է: Նա հանդես է գալիս Դրամատիկական թատրոնում, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանի դուստրն է:

Մոր եւ տատիկի մասին Արմանը հարցազրույցներից մեկում նշել է հետեւյալը.

«Նրանց շնորհիվ ես ու եղբայրս մեծացել ենք թատրոնում եւ Հանրային հեռուստաընկերությունում: Երեւի մասնագիտության ընտրությունը հենց այս ամենով է պայմանավորված. երկուսս էլ ավարտել ենք Թատերական ինստիտուտը, եղբայրս՝ որպես հեռուստատեսային ռեժիսոր, ես՝ կինոյի եւ թատրոնի դերասան»:

 

Մեկնաբանություն

Որոնում