Ինչպե՞ս է Պոնչոն հասել այս վիճակին… Վարդան Ղուկասյանը խոսել է դերասանի ողբերգության եւ անտուն մնալու մասին (տեսանյութ)

  • Apr 18, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ  դերասան Վահագն Սիմոնյանի կյանքում, ով առավել հայտնի է Պոնչո անունով, սև շրջան է: Դերասանը  ներկայումս լքված և միայնակ է, նույնիսկ փողոցում է գիշերում:

Տարիներ առաջ Պոնչոն մեղադրանք էր հնչեցրել նախկին կնոջ ամուսնու՝ գործարար, «Ջամբոյի» սեփականատեր Արտյոմ Վարդանյանի նկատմամբ: Պոնչոն պնդում էր, որ Արտյոմ  Վարդանյանը «տեռորիստ» է, պատանդ է վերցրել իր երեխաներին:

Արտյոմ Վարդանյանն այս թեմայով նշում էր, որ Պոնչոն պարզապես կապիկ է, ով պարզապես ինքնահաստատվելու կարիք ունի:

Ըստ Արտյոմի՝ երեխաները պարզապես չեն ցանկանում շփվել Պոնչոյի հետ, նույնիսկ դերասանը տղաների հետ շփվելու համար գողացել էր նրանց:

Տարիներ առաջ դերասանը նախ պնդում էր, որ իրեն ցանկանում էին սպանել, նշում էր, որ այդ գործի համար հատուկ քիլլերներ էին վարձել, ապա խնդրում էր բոլորին, որ փրկեն իր երեխաներին, ովքեր ապրում էին իր նախկին կնոջ հետ:

 

Ներկայումս Պոնչոն կորցրել էր ամեն ինչ, նա չունի տուն, ապրում է վրանում, որն ըստ դերասանի՝ արդեն գողացել են:

Պոնչոն բառիս բուն իմաստով նույնիսկ կոշիկներ չունի, չնայած դրան՝վստահեցնում է, որ  չի դժգոհում կյանքից:

Նա նշում է, որ սա էլ իր խաչն է: Այս ամենի մասին Պոնչոն պատմել է Areg TV-ի «Տեսլական Արեգ Գրիգի հետ» հաղորդման շրջանակներում:

Վերջերս Պոնչոյի ողբերգությանն անդրադարձել է նաեւ Վարդան Ղուկասյանը:

Նա նշել է, որ եթե հարազատները մոռացել են Պոնչոյին, ապա որտեղ են նրա գործընկերները, Մշակույթի նախարարությունը եւ Քաղաքապետարանը:

Վարդան Ղուկասյանը նրանց ուշադրությունն է հրավիրել Պոնչոյի ողբերգութայն վրա:

 

Մեկնաբանություն

Որոնում