Դերասան Գարիկ Սեփխանյանն իր անձնական կյանքի մասին հաճախ չի խոսում:
Դերասանը ծնունդով Էջմիածնի հարակից գյուղերից մեկից է, նա երբեք չի թաքցրել, որ ֆինանսական առումով համեստ ընտանիքից է:
Նա հարցազրույցներում խոստովանել է, որ շատ ծանր մանկություն է ունեցել՝ ստիպված լինելով վաղ տարիքից աշխատել եւ օգնել ընտանիքին:
Գարիկը հաճախ չէ նաև կնոջ հետ լուսանկարներ հրապարակում:

Օրերս նրա կինը՝ Սյունեն, ջերմ լուսանկար էր հրապարակել:
Զույգն արդեն 10 տարուց ավել է, ինչ ամուսնացած է:

Գարիկը խոստովանում է, որ ամուսնանալիս իրենք բավական համեստ կյանք են վարել, սակայն կարողացել են հաղթահարել բոլոր խոչընդոտները, այդ թվում՝ ֆինանսական:

Գարիկը և Սյունեն երեխաներ դեռ չունեն: Գարիկը խոսել է այդ թեմայի մասին TV Mall-ին տված հարցազրույցում:
«Յուրաքանչյուր ընտանիք լիքն ու շեն է իր անդամներով: Ձեր ընտանիքն այդպիսի՞ն է:
– Իմ ընտանիքում երկուսս ենք` ես ու կինս: Երեխաներ չունենք… Աստված մեծ է: Ծնողներս ապրում են միջնեկ եղբորս հետ: Ես ավագն եմ: Կրտսեր եղբայրս էլ ապրում է արտերկրում»:
Հավելենք, որ Գարիկը և Սյունեն միասին են սովորել, սկզբնական շրջանում նրանց հարաբերությունները չէին զարգանում: Թեպետ միմյանց երկար ճանաչում էին, սակայն ըստ Գարիկի՝ իրենց հարաբերությունները փոխվեցին, երբ տարիներ անց հանդիպեց փողոցում Սյունեին, համարներով փոխանակվեցին և այդպես սկսվեց նրանց սիրո պատմությունը: Գարիկը մեկ անգամ խոստովանել է, որ երբ արդեն հայտնի էր, չէր կարողանում շփվել աղջիկների հետ, քանի որ կարծում էր, որ իր հետ իր հայտնիության համար են շփվում: Ըստ Գարիկի՝ Սյունեն իր համար կտրված ձմերուկ էր:
«Ես շատ դժվար էի ընտրություն կայացնում, ինձ ժամանակ էր պետք հասկանալու համար, որ հենց Սյունեն պետք է լինի իմ կողքին»:
Գարիկը չի թաքցնում, որ սկզբնական շրջանում Սյունեն իրեն բավական խանդում էր: