Ո՞ւր է անհետացել Ռիչարդ Մադլենյանը (լուսանկար, տեսանյութ)

  • Apr 18, 2022

Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը վերջին տարիներին պասիվ է:

Նա հանրությանը հայտնի էր դարձել «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի շնորհիվ:

Դրանից հետո Ռիչարդ մեծ մասսայականություն էր վայելում. նա գրեթե ամենուր էր, նույնիսկ փոքր կտորով հանդես էր գալիս տեսահոլովակներում, որոնց երգերի հեղինակն ինքն էր:

Պետք է փաստել, որ այդ շրջանում նա հիթային երգերի հեղինակ էր:

Ներկայումս Ռիչարդը անհետացել է հեռուստաէկրաններից:

Ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հարցազրույցներով: Դրանք հիմնականում քաղաքական բնույթի են:

Օրինակ՝ նպանատիպ հարցազրույցներից մեկում նա գովաբում էր Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

Ըստ Ռիչարդի՝ Աշոտը մեծագույն  տպավորություն է թողել իր վրա (մեծագույնը բառը հենց Ռիչարդն է օգտագործել)

«Իր վարքագծով, իր շարժուձևով, իր մոտեցմամբ ու իր կրթվածությամբ ու երաժշտական  ճաշակով մեծագույն տպավարություն է թողել ինձ վրա: Ես կերազեի, որ մեր բոլոր ժամանակներում եղած գործիչների որդիները կամ բարեկամները գոնե լսեին այն երաժշտության կեսը կամ գոնե կեսի կեսը, որը լսում է Աշոտ Փաշինյանը: Հանկարծ չքաղաքականացնեք, ես քաղաքական ոչ մի ուղղավածություն չունեմ, բայց ինչը ճիշտ է, պետք է ասել, գեղեցիկ բանը պետք է ասել, երբ տեսնում ես գեղեցիկ մարդ է, գեղեցիկ ճաշակով, որը նպաստում է քո հասարակության ճաշակ ձևավորելուն, որ շնորհքով մարդ ես տեսնում, ինչո՞ւ չխոսալ»:

Հետեւելով Ռիչարդի ֆեյսբուքյան էջին՝ նա հիմնականում քաղաքականության վերաբերյալ գրառումներ է անում:

 

Մեկնաբանություն

Որոնում